Գրված է հավանաբար Պետրոս Ադամյանի մահվան օրվա առիթով:
Էքսպրոմտ
Ճանաչում էի ես նրան, ընկեր.–
Չափազանց ճարտար, հանճարեղ մարդ էր,
Այս շրթունքները պատմում էին ինձ
Լիր թագավորի, Համլետի սրտից,
Այս աչքերն ուժեղ հրով ցոլանում –
Ծիծաղում էին, տխրում, բարկանում...
1891 թ. հունիսի 4
