«Հիշատակ պ. Հ. Մալխասյանին, 29-ին հունվարի, 1891 թ., Թիֆլիս»:
Ո՞րն է դրախտը,– վայրն երանավետ,
Ուր պիտի ապրեմ գերեզմանից ետ.
Մի՞թե մարդկային տառապած կյանքը
Չըստեղծեց այն սուտ մխիթարանքը.
Եվ մի՞թե նորա մահից սարսափած
Ագահությունը չէ իրան խաբած...
Սակայն բարի է.– մի տանջված արդար,
Կամ իրան արդար համարող մի չար
1890 թ. ապրիլ
