1913 թ. հունվարին Թումանյանը «Հորիզոնի» 7, 9, 11, 14 համարներում տպագրում է մի հոդվածաշար` «Հայկական հարցն ու իր լուծումը» վերնագրով, որտեղ բարձրացված խնդիրները ուղղակիորեն առնչվում են այս բանաստեղծության հետ:
Հողմերի առջև ցըրված, հալածված,
Քարեքար զարկված, տանջված ու հյուծված
Ի՞նչ է ուզում նա դալուկ շրթունքով,
Անվերջ բողոքով, անզոր խնդիրքով.
Իր փա՞ռքն է ուզում, թե թագն ու գահո՞ւյք։
– Իր կյանքն է ուզում, իր պատիվն, իր գույք։
Ո՜վ, ամո՜թ, ամո՜թ... ամո՜թ ամենքին,
Ամո՜թ և մարդուն և ժամանակին։
Շունն էլ չըպիտի էն խընդրեր շանից,
Ինչ մարդն է խընդրում իրեն նմանից
Էս առատ-արձակ աշխարհքի միջին –
Իր կյանքն, իր պատիվն, իր գույքը չընչին...
1913 թ.
