Ուր որ կանգնում, նըստում եմ ես, Ամենուրեք, անմեկին, Աչքիս առջև դըրած է միշտ Մի լուռ դագաղ թանկագին։
Օ՜, մի՛ հարցնեք` էն դագաղում Ո՞ւմն է դալուկ էն դիակ, Կամ թե ինչու ես չեմ թաղում Նըրան ընդմիշտ հողի տակ։
1902 թ.
Ընթերցել ամբողջությամբ →