Քո աչքերում, որ փայլում է, Հոգուս հուրն է մշտավառ, Իսկ ժպիտդ, որ բացվում է,– Սրտիս բերկրանքն անսպառ։
Երբ որ հանգչի հուրն աչքերիդ, Եվ շըրթունքըդ կարկամի, Կըմեռանի նաև գերիդ... Եվ մեզ մի մահ կըտանի։
1891 թ. նոյեմբերի 9