Մշակի № 40-ում նրա Գրողն ասում է. «Մի երիտասարդ՝ Հովհաննես Թումանյանց, բայց թողնենք նրան,– «զի ոչ գիտէ զինչ գործէ». նա ինքն իրան թաղեց հենց իր հոդվածով, որի մեջ, նա, խուժանի այդ հարազատ զավակը, արիստոկրատական ծիրանի հագած, արշավանք է սկսում խուժանի դեմ։ Սազ է գալի պոլսական առածը՝ ո՛վ դարք, ո՛վ բարք…»։
Այս տողերը ես արտագրում եմ և պատասխանում, որովհետև այնպիսի խոսքեր կան, որ տեղն եկած ժամանակ չասելը ուղղակի հանցանք է, որ կարող է մնալ ծանրացած մարդու սրտի և խղճի վրա։
Ինչ վերաբերում է թաղելուն՝ ես այդ համարում եմ մի շատ անզոր և միամիտ մասխարություն, որ միմիայն այնպիսի մարդիկ կանեն, որոնց համար Մշակի էջերից դուրս էլ աշխարհ ու կյանք չկա։ Այդպիսի մարդիկ նման են խլուրդի, որ ինչ բանի որ դունչը դիպչում է, միայն այն է ընդունում, և նրանից դենը էլ բան չկա։
Ընթերցել ամբողջությամբ →
