Բանաստեղծությունը ներկայացնում է Հին կտակարանի` հիմնականում Ելից գրքի որոշ դրվագներ` առանձին բառերի և արտահայտությունների ուղղակի գործածությամբ.
2-րդ տող – Մովսես – աստծու կողմից ընտրված մարգարե, որ իսրայելցիներին եգիպտական գերությունից առաջնորդում է դեպի Ավետյաց երկիր (տե՛ս Ելք, գլ. 3):
3-րդ տող – ահեղ պատգամներն – Եհովայի տասը պատվիրանները (տե՛ս Ելք, գլ.20) և այլն:
Բանաստեղծական այս պայմանականություններով Թումանյանը ներկայացրել է ժողովրդի փրկության գործին նվիրված ընտրյալ անհատների իր իդեալը:
Հոգու սըրբազան կըրակով վառված
Իջնում էր Մովսես լերան գագաթից,
Իջնում էր ահեղ պատգամներն առած,
Շըղթայից հանող Աստուծո մոտից։
Ու մինչ կանխատես աչքովն իր հոգու
Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
Ու մինչ հրճվում էր... ահա ներքևից
Ձայներ բարկության ու խառն աղմուկի...
1907 թ.
