* * *
Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ
Ինչպես գարունքվան օրերը ծաղկոտ,
Ինչպես տարագիր հավքերը` երգով
Կանցնեն իմ հոգու աշնան երկընքով։
Եկաք ու կերթաք, ինչ որ կըմընա,
Էս լավ գիշերվան հիշատակն է նա,
Չէ՞ որ հուշերն են թանկ գանձերը մեր –
Ա՜խ, ինչ գանձ բերիք էսօր ինձ նըվեր։
1920 թ.
