«Ո՜Վ ԱՆՃԱՌ ՄԻՆ, ՈՐ ԱՄԵՆԻՆ ՄԻԱՑՆՈՒՄ ԵՍ ՄԻ ԿՅԱՆՔՈՒՄ»
Դիտում : 4559
* * *
Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,―
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ` անմահ, անվերջ` Քեզ են երգում Քո ձենով...