Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնա-կում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առա-ջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին, կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։
