Մի աղջիկ է լինում։ Էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս, ճամփա չի գտնում ու գալիս է դեմ առնում մի տնակի։
Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է` տանը ոչ ոք չկա։
Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ` էս տնակում երեք արջ են ապրում․ հերը, մերը ու իրենց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։
