Վաղուց պատահած բան է... Ասում են` մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։
Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։
― Ա՜յ դու անպիտան արարած...― բարկանում է վրեն ու բռնում է լեզուն կտրում։
Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սի-րելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է. վեր է կենում իր մարդու հետ ճամփա է բռնում, սար ու ձոր ընկնում, որ իմանա, թե ո՛ր կողմը թռավ իր ծիտիկը։
