Լինում է, չի լինում` մի աղքատ որբևայրի կին։ Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում։ Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ` երկու վարդի թուփ, մինը` սպիտակ վարդի, մյուսը` կարմիր։ Էն վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը` Լուսերես, մյուսինը` Վարդերես։ Երկուսն էլ էնքան էին լավն ու բարի, էնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես թե հենց էն երկուսն էին էնպես, որ կային բովանդակ աշխարհքում։
