Լինում է չի լինում` մի փոքրիկ սիրուն աղջիկ է լինում։ Ով մի անգամ տեսնում է, սիրում է էս աղջկանը, բայց ամենից շատ իր տատն է սիրում. էլ չի իմանում` ինչ անի, որ թոռան սիրտը շահած պահի։
Մի անգամ էլ մի կարմիր գլխարկ է նվիրում։ Էս կարմիր գլխարկն էնքան է սազ գալիս էս աղջկանը, որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնի բացի կարմրից։ Կարմիր շորեր էլ հագցնում են, ոտից մինչև գլուխ կարմրում է, դրա համար էլ անունը դնում են Կարմրիկ։
