Թիֆլիսի բոլոր հայկական հասարակական կազմակերպությունների և հիմնարկությունների հրավերով Թիֆլիսի Վանքի բակում տեղի ունեցավ համահայկական մեծ միտինգ, որին մասնակցում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Միտինգը բաց արեց հայրենակցական միությունների կենտրոնական վարչության նախագահ Հովհաննես Թումանյանը: Նա մատնանշեց, որ հայկական միջնաբերդը՝ Ղարաբաղը մայր երկրից անջատելու համար կատարված իրադարձությունների հեղինակները տաճկական ագենտներն են, և կոչ արեց հարևան ազգերի համերաշխ գործակցության:
Ապա խոսեցին՝ Հ. Սպենդիարյան, Ալ. Պապովյան, Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի անդամ Աշոտ Մելիք-Հովսեփյան, Արշակ Թաղեանոսյան, Տեր-Գրիգորյան (Ղարաբաղի բարբառով) և Տարոնացի (արևմտահայ):
Վերջում միտինգի նախագահ Հովհաննես Թումանյանը կարդաց հետևյալ բանաձևը, որ միտինգի կողմից ընդունվեց միաձայն.
