Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ․ ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում, ու ինքը չի մնում մեն-մենակ։
Էսպես քաշում է բավական ժամանակ։
