Լինում է, չի լինում` լինում է մի թագավոր, ունենում է եր-կու որդի, մինը բարի, մյուսը չար։ Բարին լինում է մեծն ու ժառանգը։ Էս բանը դուր չի գալի չար եղբորը, մտածում է` մի կերպով ազատվի բարի եղբորից, որ ժամանակին ինքը թագավոր դառնա։ Մի օր ասում է.
― Արի գնանք որսի։
Թե` գնանք։
Գնում են։ Մտնում են անտառի խորքը։
