― Ոչ ոք չտեսավ, թե ինչպես ծնվեց փոքրիկ մժղուկը։ Գարնան մի արև օր էր։ Աչքը բաց արավ, նայեց չորս կողմը ու կանչեց.
― Ի՜նչ լավ է։
Մին էլ ոտիկներն իրար քսեց ու թռավ։ Թռչում է և ուրախանում ամեն բանով։ Իսկ ներքևում խոտը կանաչին է տալի, և խոտի մեջ թաքնված մի կակաչ ժպտում է ու ժպտում։
― Ինձ մոտ արի, մժեղ,― կանչում է ծաղիկը։
Մժղուկը իջավ ծաղկի վրա, ծծեց նրա հյութն ու ասավ.
― Ի՜նչ լավ է, և էս բոլորն իմն է։
Բայց դեռ խոսքը բերանումն էր, որ բռռացնելով եկավ բրդոտ բոռը։
― Բը՜ռռ… էդ ո՞վ է նստել իմ ծաղկի վրա, բը՜ռռ… ո՞վ է խմում իմ քաղցր հյութը, բը՜ռռ… Դե՛նը կորի, անպիտան մժղուկ։
― Սպասի՛, է՞ս ինչ բան է,― տզտզաց մժղուկը,― չէ՞ որ էս բոլորն իմն է։
― Բը՜ռռ… չէ՛, իմն է։
