Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Ջ. Բայրոնի «Fare thee Nell» (1816, մարտի 17) բանաստեղծության թարգմանությունն է` կատարված 1890-ական թվականներին, հավանաբար Իվ. Կոզլովի ռուսերեն թարգմանությունից:
Մնաս բարյավ, և թե կուզես`
Դե հավիտյան մնաս բարյավ․
Որքան լինիս դու անիրավ
Վեր չի կենալ սիրտս քո դեմ։
Օ՜, թե կուրծքս ես բանայի,
Ուր գլուխդ դրել ես դու`
Այժմ արդեն անդառնալի
Կորած քնով` հանգել ես դու ―
Նորա ներքև կարենայիր
Գաղտնի մտքերըս որոշել,
Այն ժամանակ կիմանայիր,
Որ շատ խիստ ես դու ինձ պատժել։
