Լինում է, չի լինում` մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ` մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է, սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։
