Շա՜տ-շատ տարի առաջ Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը` Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։
Մի անգամ գնում է ձուկը բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ… Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք․ էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։
