Հեքիաթագիտության բաժնի ղեկավար
Էլ. հասցե՝ alvardjivanyan@gmail.com
Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1964 թ. ապրիլի 4-ին ք. Գյումրիում:
1981-1986 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում (ռոմանագերմանական լեզուներ և գրականություն):
1988-1991 թթ. սովորել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրայում:
1990-ին Մոսկվայի լեզվաբանական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անգլիական գրական նոնսենսի առանձնահատկությունները» թեմայով:
2009-ին Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան» թեմայով:
Դիպլոմավորված մասնագետ.
1991 թ.՝ բանասիրական գիտությունների թեկնածու (շնորհվել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ, թեման`«Թերիմաստ արտահայտություների լեզվական և կոգնիտիվ առանձնահատկությունները գեղարվեստական տեսքտում):
2009 թ.՝ բանասիրական գիտությունների դոկտոր (շնորհվել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ, թեման`«Հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան)
1992-2000 թթ. աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս
2007-2009 թթ. եղել է հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2009 – 2017 թթ.՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
2017 թ.՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր
2009 թ.-ից մինչ օրս աշխատում է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես հեքիաթագիտության բաժնի ղեկավար:
Գրել է հեքիաթին և մանկական գրականությանը նվիրված մի քանի մենագրություն /«Հմայված հոգիների պարտեզում. մանկական գրականության տեսության հարցեր», «Հրաշապատում հեքիաթը որպես արքիտեքստ», «Հրաշապատում հեքիաթի լեզվաոճական փոխակերպումները» և այլն»/: «Մարգարիտներ հայ թարգմանական հեքիաթագրության» մատենաշարի գիտական պատասխանատուն և տեսական մեկնությունների հեղինակն է: Հոդվածներ է հրատարակել Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Էդինբուրգում, Բեյրութում, Վաշինգտոնում, Տարտուում:
Կազմել և խմբագրել է «Իռլանդիա և Հայաստան, լեզվաբանական, պատմական և տեքստաբանական ուսումնասիրություններ» (Ireland and Armenia: Studies in Language, History and Narrative. Journal of Indo-European Studies, Monograph Series 61, Washington D. C., 2012) ժողովածուն:
«Ոսկե դիվան. հեքիաթագիտական հանդեսի» և «Հասկեր. մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի» գլխավոր խմբագիրն է:
Կատարել է մի շարք գրական թարգմանություններ, այդ թվում՝
- Ջ.Ք. Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (2019)
- Ա.Ա. Միլն, Վինի Փու արջուկը տուն է կառուցում (2018)
- Ջ.Ք. Ռոուլինգ, Գերբնական գազաններ և որտեղ են բնակվում նրանք (2018)
- Ջ.Ք. Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը (2017)
- Ֆ.Հ. Բրնեթ, Խորհրդավոր պարտեզը (2017)
- Ջ.Ք. Ռոուլինգ, Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը (2016)
- Ջ.Ք. Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը (2016)
- Ֆ.Հ. Բրնեթ, Փոքրիկ Արքայադուստրը (2015)
- Օսկար Ուայլդ, Եսասեր հսկան (2015)
- Ա.Ա. Միլն, Վինի Փու Արջուկը (2015)
- Ջ.Մ. Բարրի, Փիթրը և Վենդին (2014)
- Ջ. Մ. Բարրի, Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում (2014)
- Սիբիլ ֆոն Օլֆերս, «Ձյունեղեն երազ», Հովհ. Թումանյանի թանգարան (2013)
- Թ. Վուլֆ, Երկրի ոստայնը, Ապոլոն (1999)
Բրիտանական և Ամերիկյան բանահյուսական միության անդամ է: