Ակունքը ժողովրդական է:
«Խաշխաշ» վերնագրի տակ հիշվող ավանդությունը հիմք է դարձել «Աղջկա սիրտը» բալլադի համար. «Մի աղքատ տղա,– կարդում ենք այստեղ,– սիրում էր իշխանի աղջկան, որ ապրում էր բարձր աշտարակում: Հայրը չի ուզում իր աղջկան տա սիրած տղին – թե աղքատ է (կրակում է աշտարակը). աղջկանը տալիս է ուրիշի – նա էլ տեսնում է ուրիշին է սիրում – սպանում է: Նրա ընկած տեղից ծաղիկ է բուսնում: Երազում աղջիկը երևում է իր սիրածին, թե իմ սրտից մի ծաղիկ դուրս կգա (սրտի նման) – նա ուժ ունի, կարող է մոռացնել տալ քեզ ինձ ու քո վիշտը: Խաշխաշն է»:
(Արևելյան ավանդություն)
Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում։
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվանի։
Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
― Կա թե չըկա,
Նա է, որ նա...
1913 թ.
