Ակունքը ժողովրդական է. թափառիկ սյուժե, որ մշակել են ինչպես հայ, այնպես էլ այլազգի գրողներ: Թումանյանն ինքն էլ վկայում է. «Այս ավանդությունն ինձ պատմել է Տ. Փիրումյանը, որ մի քանի տարի ապրել է Վան»:
Ավանդության հիմքում ընկած է Հերոյի և Լեանդրոյի սիրո դիցաբանական պատմությունը, որ իբրև թափառող սյուժե փոխանցվել է նոր շրջանի եվրոպական գրականությանը, ինչպես նաև հայկական ժողովրդական բանահյուսությանը:
Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալիս
Դեպի կըղզին դիմացի:
1891 թ.
