Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1900-ական թթ.-ին: Ժողովրդական ակունքներ ունեցող այս ստեղծագործությունը հիշեցնում է հայրեններից և ժողովրդական երգերից եկող «Մանուկն ու ջուրը» շարքի չափածո գործերը, հմմտ.` «Տաղ ջրի վրայ է ասացեալ», Աս. Մնացականյան, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956, էջ 152-153:
– Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.
Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։
«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը
Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։
