Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
1916 թ. օգոստոսի 24-ին Բորժոմից Ցոլակ Խանզադյանին հղած նամակում Թումանյանը գրել է. «Գրադարանս շատ եմ կարոտել: Լավ բան է: Թեև չեմ կարողանում կարդալ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում: Սա ցույց է տալիս, որ բանաստեղծության նախնական մտահղացումը տևական ժամանակ խմորվել է հեղինակի ներսում` մինչև որ ստ Ավելին
(«Իմ Անուշը, իմ ողջը թանկ...»)
(էջ 445) (ԵԼԺ 1, էջ 419)
Նվիրված է բանաստեղծի դուստր Անուշին` նրա ծննդյան տարեդարձի առթիվ:
Ծննդյան տոնին
Իմ Անուշը, իմ ողջը թանկ,
Իմ [խնդություն], իմ թարմ հրճվանք Ավելին