Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
ԹԹԳԳ860/2-ում պահվում է բանաստեղծի դուստր Նվարդի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված` «Իմ Արուսյակին», հետևյալ ծանոթագրությամբ. «Ու աղջիկներից ամեն մեկը մի աստղ ընտրեց կամ համաստեղություն. Նվարդն էլ ընտրեց Վեներան, Լուսաստղը, Արուսյակը»:
(Իմ Արուսյակին) Ավելին
Բանաստեղծն օգտագործել է Առաքել Դավրիժեցու պատմության մեջ նկարագրված հետևյալ դրվագը. «...Եւ զի սովորութիւն էր այս Շահաբասիս երբեմն երբեմն, զի այլակերպեալ զինքն` ձևանայր իբրև զմի ի զօրականաց` և գնայր ի տեղին ուր գնալոց էր, և ըստ այսմ սովորութեան յայսմ նուագի ևս արար, զի ինքն միայն և իւր յառաջընթաց փայեկն, նախ քան զամենայն զօրսն եկին յառաջին գիւղն երկրին Փարիոյ` զոր Դարբնի գիւղ ասեն: Որում հանդիպեալ կին Ավելին