Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Քառյակներին նվիրված իր հոդվածում Էդ. Ջրբաշյանը, առանց աղբյուրը նշելու, մեջ է բերում Թումանյանի մի անտիպ գրառումը, որ լույս է սփռում նաև այս բանաստեղծության հղացման անձնական-հոգեբանական դրդապատճառների վրա. «1915 թ. սեպտեմբերին սպանվեց եղբայրս – Ռոստոմը: Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլները – պոեմները թուրքերեն - Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն և Ավելին
Ս. Նունե – վխճ. մոտ 340 թ., Վրաստանի լուսավորիչ: Հայոց եկեղեցում հիշատակը կատարվում է Ս. Մանե կույսի հետ միասին: Մեկն է Հռիփսիմ-յանց կույսերից: Ըստ հայ եկեղեցական մատենագրության պատումների` Հռոմից Հայաստան եկած կույսերից առանձնացել է կամ Վարագա լեռան մոտ և կամ էլ Վաղարշապատի հնձաններում:
Խոսելով 1918 թ. դեպքերի մասին` Ս. Գորոդեցկին հիշում է. «Այդ թվականին Հովհաննես Թումանյանը գրեց այնպիս Ավելին