Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Տպագրվել է 1923 թ. Բեռլինի «Արեգ» ամսագրում հետևյալ ծանոթագրություններով. «Մեր նշանավոր բանաստեղծի որդին, Համլիկ Թումանեանը, ուղարկել է մեզ մի քանի էջ իր թանգագին հօր անտիպ գրուածքներից: Խորին շնորհակալութեամբ տպագրում ենք այն «Արեգ»ի էջերում»: Էջատակին` «Յովհաննէս Թումանեանի մէկ աղջկայ անունն է Անուշ: «Անուշ» պօէմը գրուած է նրա անունով (հակառակը` Ավելին
Գրված է ի պատասխան դստեր` Անուշի գրած հետևյալ քառյակի.
Հիմար էի ես, որ չըտըվի
Գանձերս իմ հաճույքին,
Հիմա գիտեմ, էլ չեմ հասնի,
Ու կմնա ուրիշին:
* * *
Մեր գանձերը միշտ կան առատ
Մեր հաճույքներն անվե՜րջ, Ավելին
(էջ 447) (ԵԼԺ 1, էջ 420)
Այդ օրը Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական երեկո` նվիրված Հովհաննես Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակին: Թումանյանը ողջույնի խոսք է ասել, ապա հոբելյարին է նվիրել «История внешней культуры» (М., 1885) գիրքն այս ընծայականով :
Ավելին
Առաջին անգամ տպագրվել է ռուսերեն Ս. Գորոդեցկու թարգմանությամբ` «Джейран» ժողովածուի մեջ:
Հայերեն առաջին անգամ տպագրվել է` Պր.,1929, №134, վրաց բանաստեղծ Ի. Գրիշաշվիլու հետևյալ ծանոթագրությամբ. «Հովհ. Թումանյանի «Նվեր Վրաստանի բանաստեղծներին» այս բանաստեղծությունը թարգմանվել է վրացերեն և տպվել ի շարս Թումանյանի ուրիշ գործերի («Անուշ», «Մի կաթ Ավելին