Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Թումանյանի այս բանաստեղծությունն իր ոգով այնքան հարազատ է ռուս գեղանկարիչ Ի. Ն. Կրամսկոյի «Քրիստոսն անապատում» նկարին (նկարված 1872 թ.), որ տեղիք է տվել թյուրիմացության, թե իբր ստեղծվել է Կրամսկոյի նկարի ազդեցությամբ:
Ոտանավորը գրելուց 14 օր հետո, առաջին անգամ տեսնելով Կրամսկոյի նկարը, Թումանյանը ևս զարմանքով Ավելին
Մինչև այժմ պարզված չէ, թե որոշակի ինչ ստեղծագործությունից է կատարված թարգմանությունը (կամ փոխադրությունը) և ինչ աղբյուրից է օգտվել հեղինակը: Հնարավոր է, որ Թումանյանը պարզապես չափածո վերարտադրել է հին հունական գրականության մեջ պահպանված պատմությունը Հուլիոս Կեսարի ժամանակներում ապրած հռչակավոր բանաստեղծ Դեցիմ Լաբերիոսի մասին:
Ավելին