Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Թումանյանի առաջին շրջանի լավագույն բանաստեղծություններից է, որ բարձր է գնահատվել նաև ժամանակակիցների կողմից: Այդ մասին ունենք ոչ քիչ թվով վկայություններ: գԳրաքննադատ և մանկավարժ Գ. Վանցյանը 1893 թ. ապրիլի 8-ին բանաստեղծին հղած նամակում գրում է. «Կանչը» ամեն տեղ ֆուրոր է անում. «Это действительно высокохудожественное произведение». Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղ Ավելին
Ինքնագիրը, որոշ կրճատումերով գրված է Անուշավան Աբովյանին ուղղված նամակում, որտեղ կարդում ենք նաև՝ «(Խ)Տարազին (բառախաղ է անում` Խարազ (մաշակար)-Տարազ` խմբ.) տվել էի մի ոտանավոր – պանդխտության աշխարհից էր. այդ ոտանավորի մեջ թուփը խոսում էր պանդուխտի հետ… Թուփն ինչպե՞ս կխոսա, հայտնեց և վերադարձրեց Տարազը, սրա տեղը դնելով Սրնգի «Վիշտը». երանի կարդաս»: Ավելին
Երբ տեսնում եմ, մարդ տակավին
Պահանջածը դեռ չի ստանում,
Եվ հուսահատ գերեզմանին,
Մոլորությանն է ապաստանում.
Երբ աչք եմ ածում շուրջս ու հեռու
Եվ չեմ գտնում խաղաղ անկյուն,
Ուր հառաչը տանջվող գերու
Չտարածվեր տխրահնչյուն.
1891 թ. ապրիլի 25 Ավելին