Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Խոսելով Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի (ԲՄ I)` ժամանակի հայ գրական հասարակայնության, հատկապես երիտասարդության վրա թողած ազդեցության մասին և մեջբերումներ անելով օտարության մեջ ապրող մի խումբ հայ երիտասարդների` Ան. Աբովյանի, Ա. Ղլտճյանի, Ս. Հովվյանի և ուրիշների` Թումանյանին ուղղած նամակներից, Ա. Ինճիկյանը գրում է. «Անշուշտ, իր պանդուխտ հայրենակիցների և ընկերների այդ նամակներն են Թում Ավելին