Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Նվիրված է մանկվարժ, թարգմանիչ և լրագրող, Տիգրան Փիրումյանին` քսանամյա Թումանյանի առաջին քայլերից իսկ նրան մեծ բանաստեղծի ապագա կանխատեսողներից մեկին, նրա անվանակոչության օրվա առթիվ:
Ոտանավոր-ուղերձը հասցեատիրոջն ուղարկվել է մի շնորհավորական երկտողի հետ. «Անմոռաց ընկեր, անվանակոչությանդ Ավելին
Ոտանավորը գրելու առիթը կաթողիկոսական ընտրությանը մասնակցելու համար Թիֆլիսի թեմի պատգամավորի ընտրությունն է` 1892 թ. մարտի 8-ին: Գ. Արծրունին իր կողմնակիցներով բոյկոտել է ժողովը և հեռացել: Նրա հեռանալուց հետո Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդ Մամբրե եպ. Սանասարյանը շարունակել է ժողովը: Պատգամավոր է ընտրվել «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը: Ոտանավորի մեջ ակնարկվում է այս դեպքը, որի մասին մարտի 24-ին Ան. Աբովյանին ուղ Ավելին
Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1891-1892 թթ.-ին:
(էջ 366) ( ԵԼԺ 1, էջ 343)
Հավանաբար «Լոռու ձորում» բանաստեղծության տարբերակներից է: Ավելին