Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Հավանաբար գրված է «Պոետն ու Մուսան» պոեմի ստեղծման շրջանում` 1890-ական թթ.-ին:
Բանաստեղծն ազատ թարգմանել է Մարիա Կոնոպնիցկայայի «Պրոմեթեոս ու Սիզիֆ» դրամատիկական երկի մի հատվածը (մեկ էջ) և այս ոտանավորի հետ նվիրել Փ. Վարդազարյանին:
* * *
Ավելին
(«Լսի՛ր, սիրտս երգ է ասում...»)
(էջ 198) (ԵԼԺ 1, էջ 180)
Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է Փ. Վարդազարյանի «Ես ու իմ սիրտը» ոտանավորը կարդալուց հետո: «Քո նյութը կարդալուն պես,- գրում է նա Փ. Վարդազարյանին հղած նամակում,- թեև ոչ ուղղակի նյութդ, բայց էլի սրտի աշխարհից գրեցի այս Ավելին