Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Ակունքը ժողովրդական է: Թումանյանը լսել է Դսեղում, 1899 թ., ինչպես կարդում ենք նույն թվականի օգոստոսի 12-ին Մարիամ Թումանյանին հղած նամակում. «...Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում,– գրում է բանաստեղծը,– երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշ Ավելին
Ա. Պուշկինի «Утопленник» (Простонародная сказка) (1828) բանաստեղծության թարգմանությունն է` կատարված Պուշկինի ծննդյան 100-ամյակի առթիվ:
Ջալալ Տեր-Գրիգորյանն իր հուշերում գրում է. «Թումանյանի մոտ հաճախ պատահել եմ նաև գեներալ-մայոր Ա. Պ. Կուլեբյակինին, որը դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար է եղել Կովկասյան ֆրոնտում, Վանի շրջանում: Նա միաժամանակ բանաստեղծ էր: Գրել է «Дверь Мгера Ավելին
Ադամ Միցկևիչի (1798-1855) «Аккерманские степи» սոնետի կրճատ թարգմանությունն է:
Ադամ Միցկևիչի «Սոնետներ» գիրքը լեհերեն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում, 1826 թ.: Այնուհետև լույս է տեսել ռուսերեն թարգմանությամբ: Գրքում ամփոփված են հեղինակի «Любовные сонеты» և «Крымские сонеты» շարքերը: Վերջինիս մեջ է մտնում «Аккерманские степи»-ն: Ավելին