Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Պ. Բ. Շելլիի «Good night» (1821) բանաստեղծության թարգմանությունն է` Կ. Բալմոնտի ռուսերեն թարգմանությունից (բանաստեղծի անձնական գրադարանում պահվում է «Сочинения Шелли, вып. I, СПБ, 1893» գիրքը):
Բարի գիշե՞ր.― օ՜, ո՛չ, երբեք, իմ անգին,
Նա բարի չէ, երբ սերս հեռու կըվանի.
Թող ան Ավելին
(էջ 372) (ԵԼԺ 1, էջ 349)
Գրված է նամակախաղի ժամանակ:
Բնագրի տակ Պերճանուշ Պռոշյանը գրել է. «Հովհաննես Թումանյանից ինձ»:
* * *
Հանկարծակի սիրտս տխրեց –
Միտքս եկան հին տենչեր,
Որ ոչ մեկը չըկ Ավելին
(«Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում…»)
Ցույց տալով «Կանչ», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», ինչպես նաև այս բանաստեղծության կրած ազդեցությունը Նալբանդյանի ստեղծագործություններից` Է. Ջրբաշյանը գրում է. «Նալբանդյանի պոեզիայի քաղաքացիական մոտիվների տպավորությունն ու արձագանքը Ավելին
Բրյուսովն այս բանաստեղծության իր թարգմանությունը կարդացել է 1916 թ. հունվարին հայոց բանաստեղծության մասին իր դասախոսության ժամանակ: Մանկական գրող և ուսուցիչ Գևորգ Մեսյանը (1883-1937) հիշում է, թե ինչ տպավորություն է թողել դա ներկաների վրա. Ավելին
«Գրված է 1893 թ.-ին Հայրիկի ընտրության առիթով` Թիֆլիսի երիտասարդության խնջույքին:
Գրության շարժառիթի մասին բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը հիշում է հոր հետևյալ խոսքերը. «Հայ ուխտավորին» էքսպրոմտ է: Խրիմյանի ընտրության առթիվ չորս հոգի քեֆ սարքեցինք Օրթաճալում, էն քեֆին գրեցի»: Ավելին