Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես II-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ II-ի կրքերից։
Այս նպատակի համար սկսեցի ուսումնասիրել Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը։
Ավելին
«… Եվ պարզ աչքով ես տեսնում եմ
Հայրենիքըս ծաղկավետ.
Այն ճոխ երկրից ես լսում եմ
Անհոգ ծիծաղ լացի հետ»։
Լրագիրներում եթե կարդում եք՝ սպանեցին… կողոպտեցին… առևանգեցին… գողացան… կրակեցին… այդ Բորչալվիցն է գրած։ Ավելին
Այստեղ արտահայտվել է այն հին հավատալիքը, թե երկինքը սիրահարն է կամ ամուսինը, որ վերևում է, և ներքևում գտնվող երկիրը սիրած աղջիկն է կամ կինը: Սիրո կարոտից արտասվող սիրահարի արտասուքն է երկնքից տեղացող անձրևը, որ ոռոգում և պտղաբերում է երկիրը:
Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև` մայր երկրի երեսին նայեց, Ավելին
Ն. Նեկրասովի «Внимая ужасам войны» (1854) բանաստեղծության թարգմանությունն է:
Թումանյանի անձնական գրադարանում պահվող «Сборник стихов и русских и западноевропейских» (Гусляр) գրքի վերջին էջին կա հետևյալ նշումը. «1894 X 8-ին Տեր-Հովսեփի մոտ թարգմանեցի Նեկրասովի «Внимая ужасам войны №36 ոտանավորը»:
Ավելին