Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Ակունքը ժողովրդական է: Թումանյանը լսել է Շուլավերում: Այդ մասին վկայում է Մովսես Միրզոյանը` 1936 թ. մարտի 23-ին Նվարդ Թումանյանին հղած նամակում: Ավելին
Ակունքը ժողովրդական է: Թումանյանն օգտվել է հայ և օտարազգի բանահյուսությունից: Հիմնականում օգտագործել է Ս. Հայկունու գրի առած «Տերտեր ու աճամ աղբեր» հեքիաթը: Նրան ծանոթ է եղել նաև ասորական հեքիաթը` «Нет на свете ничего постоянного».
Թումանյանը կատարել է սյուժետային որոշակի փոփոխություններ: Հայր-որդեգիր կապը դարձրել է հայր և որդի: Հանել է սյուժետային մի շարք մանրամասներ` թե ինչ Ավելին
Բնօրինակը՝ Ռուսերեն
Թիֆլիսի և Բորչալվի գավառների սահմանագծում, Կըզըլ-Աջիլո գյուղի մոտ, վերջերս տեղի ունեցած ավազակային հարձակման մասին այստեղ մեջ ենք բերում որոշ մանրամասներ կողոպտվածներից մեկի՝ Թիֆլիսի բնակիչ Իվան Ավետիքովի պատմածից։ Ավելին
Բնօրինակը՝ ռուսերեն
Երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, Բորչալվի գավառում Մուրսակուլովի և Աստանի ավազակախումբը կրկին կողոպուտի փորձ է արել, բայց փորձն այնքան էլ հաջող չի անցել։ Ճիշտ է, Արուխլո գյուղի մոտ կողոպտել են մի ձիասայլ, բայց Ալլահվար գյուղում, որտեղ ավազակները մտել են տեղի հողա Ավելին