Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Մանանայում» (Կ. Պոլիս, 1876): Մեկ այլ տարբերակ հրատարակվել է Կոմիտասի և Մ. Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում (Բ հիսնյակ, Թիֆլիս, 1905) և այլն:
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար, Ավելին
Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Ե. Լալայանի «Ազգագրական հանդեսում» (գիրք 11, 1904):
Ժողովրդական երգի 10 տողերից Թումանյանն ընտրել է 4-ը (5-8 տողերը), մշակել, բանահավաքի «Խնոցու երգը» վերնագիրը դարձրել «Խնոցի»:
Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛, Ավելին
Թումանյանի թանգարանում պահվում է բանաստեղծի դուստր Աշխենի թաշկի-նակների մահուդե մատյանը, որի ներսի մետաքսե հատվածի վրա էլ Թումանյանը գրել է այս քառատողը «մանկական» ձեռագրով:
* * *
Աշխենիկին` իր հայրիկը –
Ամե Ավելին
Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Բանաստեղծության մեջ ակնարկվում է Աղբալյանի` Եգիպտոսում գտնվելու մասին: Բանաստեղծության մեջ Վերնատան անդամները հիշվում են իրենց մականուններով` Նահապետ – Աղայան, Շեքսպիր – Թումանյան, Բայրոն – Դեմիրճյան, Հայնե – Շանթ, Բրանդես – Աղբալյան, Նիցշե – Իսահակյան:
Վ Ավելին