Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Թիֆլիսը ռուսահայերի մտավոր կենտրոնն է, Թիֆլիսումն է հայ գրողների, բանասերների, հրապարակախոսների և առհասարակ ինտելիգենցիայի մեծ մասը, և Թիֆլիսում չկա մի կանոնավոր գրադարան, որից, հարկավոր եղած ժամանակ, կարողանային օգտվել այդ մարդիկ։ Այնինչ շատ ու շատ մեծ է դրա կարիքը այս մտավոր կենտրոն Թիֆլիսում։ Ամեն մի ինտելիգենտ մարդ չի կարող իրեն համար կազմել այնպիսի գրադարան, որ միշտ պատասխաներ նրա հարցերին, բայց մի հասա Ավելին
Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Ե. Լալայանի «Ազգագրական հանդեսում» (գիրք 11): Ժողովրդական երգի 40 տողից Թումանյանն ընտրել է 14-ը, հյուսել միմյանց, փոխել բարբառային լեզուն և «Ճախարակի երգ» վերնագիրը` ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն:
Ինչպես նշում է Է. Ջրբաշյանը, այս բանաստեղծության վրա իր ազդեցությունն է թողել նաև Աղայանի 1882 թ. գրած «Ճախարակը» Ավելին