Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Ըստ Տ. Փիրումյանի հուշերի` Թումանյանն այս ոտանավորը գրել է «Լոռու շրջանում բուն դրած Չոփուռի տղերանց և այլ ավազակների մասին խիստ դատողություններ լսելուց հետո»:
* * *
Շա Ավելին
Գրված է Գր. Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ: Այս մասին բանաստեղծի ժամանակակից Տիգրան Փիրումյանը գրում է. «... Նույն Արծրունուն էր վերաբերում նաև «Մարգարեն», բայց Թումանյանը կամեցավ այդտեղ իդեալական կերպարանք տալ` աչքի առաջ ունենալով նաև Քրիստոսին»:
Ջրբաշյանը գրում է. «Եթե Պուշկին Ավելին
Ռուս բանաստեղծ Ս. Յա. Նադսոնի (1862-1887) պոեզիան արտահայտել է նարոդնիկության ճգնաժամի շրջանի առաջադեմ երիտասարդության տրամադրությունները: 1885 թ. հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուն որոշակի ազդեցություն է գործել ժամանակի երիտասարդ, այդ թվում նաև հայ բանաստեղծների վրա: Թումանյանի այս ոտանավորը ևս, ինչպես երևում է նաև վերնագրից, կրում է այդ ազդեցությունը:
A la՛ նշանակում է՝ հետևո Ավելին
Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1887-1892 թթ.-ին: Հիշեցնում է «Չարամիտներին», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», «Մարգարե», «Ազդ» բանաստեղծությունները, որոնք գրված են բանաստեղծի` Կոնսիստորիայում ծառ Ավելին
Ըստ Տ. Փիրումյանի հուշերի` ոտանավորը «կոնսիստորիա եկած անմեղ գյուղացիների» մասին է, որոնց տեղի ծառայողները «կողոպտում են ահագին կաշառք վերցնելով»: Ավելին