Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Թումանյանի` Ան. Աբովյանին հղած նամակներից մեկում կարդում ենք՝ «Այստեղ անհնար է սիրել. ո՞ւմ սիրես: Իսկ առանց սեր կյանք չկա. դուն սիրո ծնունդ և սիրո երգիչ, սիրո երկրպագու ես, դուն հասկանում ես` որն է սերը. ես այստեղ սիրել չեմ կարող»:
* * *
Ավելին
1890 թ. օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 28-ին բանաստեղծը ընկերոջը՝ Ան. Աբովյանին գրել է երկու նամակ, որտեղ ակնարկվում է այս բանաստեղծությունը: Առաջինում կարդում ենք. «Ստեփանի նամակի հետ մի ոտանավոր ուղարկեցի, կարծեմ թախծալի է, չէ՞...», երկրորդում` «Շատ ուրախացա քո նամակի վերջաբան ոտանավոր պատասխանովդ, վերջին երկու տունը հավանեցի, որոնք իբրև «հույս» պատասխանում են իմ &l Ավելին
Պ. Սիմոնյանը այս բանաստեղծության առթիվ գրում է. «Այս գրվածքը բովանդակում է Թիֆլիսի Կոնսիստորիայում Թումանյանի պաշտոնավարության հետ կապված տհաճ ու անհրապույր պարտականությունների նկարա-գրությունները, հոգեկան ապրումների անմիջական արտահայտութ-յունը: Ոտանավոր-նամակը հիշեցնում է «Պոետն ու Մուսան» պոեմը: Շատ հավանական է, որ սա հենց այդ պոեմի սկզբնական շրջանի սևագիր մտորումներն են, սևագիր հատվածն Ավելին
Գրված է կնոջը` Օլգա Թումանյանին հասցեագրված նամակի սկզբում, մի հոգեվիճակում, որ բանաստեղծը ներկայացնում է այսպես. «Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը գրել: Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ … կամ թե շատ ուշ եմ տեսնելու: Ինչքա՜ն տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան Ավելին