Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Գրության առիթը, ամենայն հավանականությամբ, Խորեն եպիսկոպոս Նար-Պեյի քարոզներն են Թիֆլիսում 1890 թ. սեպտեմբերի վերջերին: Դրանք երիտասարդ Թումանյանի վրա տհաճ տպավորություն են թողել, որի մասին գրում է Ան. Աբովյանին. «Հռչակավոր Խորեն Նարպեյն այստեղ է. անիծվի դա իրան հռչակովը. քարոզ խոսաց, պատարագ արավ, զահլեներս տարավ: Հիմա էլ հետ է ընկել, որ կիրակի օրը խոսա (գոնե մեզ խղճար), որ ցույց տա, թե անցյալ Ավելին
Եկեղեցական ընդունված արտահայտություն է, որը նշանակում է` թեև այս որոշումը բացառության կարգով ընդունվում է, բայց այն չի կարող հիմք ծառայել և օրինակ լինել նմանատիպ այլ որոշումներ ընդունելու համար:
Նման որոշումների և եկեղեցական տնօրինությունների մեջ նշվում էր «ոչ յօրինակ այլոց»: Այսպիսի որոշումները վերաբերում են հատկապես ամուսնությանը, երբ բացառության կարգով թույլատրվում էր Ավելին
«Հին Կտակարանում» հրեա ժողովրդի վիճակի հետ հայ ժողովրդի ունեցած պատմական ընդհանրության թեմաներով Թումանյանի գրած բանաստեղծություններից առաջինն է: Ավելին
Բանաստեղծական այս տողերը գրված են գրողի՝ «Բանաստեղծոություններ» I ժողովածուի մի օրինակի վրա, որ Թումանյանը նվիրել է Դարյա Գոլոշյանին` անվանաթերթի վրա «Յուր Քալինկա (Դարյա) Գոլոշյանին Հովհաննես Թումանյանից» ընծայականով:
* * *
Ավելին